Քելլի Դեգնան. «Վրացական երազանքի» առաջնորդները անձամբ պետք է պարզաբանեն իրենց մեկնաբանությունը
«Վրացական երազանքի» առաջնորդները անձամբ պետք է պարզաբանեն իրենց մեկնաբանությունը,- այսպես է արձագանքել Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը «Վրացական երազանքի» առաջնորդներ Իրակլի Կոբախիձեի, Արչիլ Թալակվաձեի և Շալվա Պապուաշվիլիի կողմից տարածված համատեղ հայտարարությանը, որում ասվում է. «Վրդովեցուցիչ է, որ առանձին պաշտոնյաների անբարեխիղճ գործողությունների պատճառով, մեր հիմնական ռազմավարական գործընկեր երկրի կառույցներին բարձր մակարդակով աղավաղված տեղեկության փոխանցումը»:
Լրագրողները դեսպանին հարցրեցին, թե ում ի նկատի ունեին իշխող թիմի անդամները այս հայտարարության մեջ և որքանով դա կարող էր վնասաբեր լինել:
«Վրացական երազանքի» առաջնորդները անձամբ պետք է պարզաբանեն իրենց մեկնաբանությունը, բայց փաստերը պարզաբանենք ևս մեկ անգամ. Ապրիլի 19-ի համաձայնագրով պարզ դարձավ, որ դատավորների ընտրությունը պետք է հետաձգվեր մինչև անցկացվեր լայն, համապարփակ, բազմակուսակցական, ներառական քննարկում բարեփոխումների վերաբերյալ: Միայն դրանից հետո պետք է շարունակվեր դատավորների ընտրությունը: Այս համաձայնագիրը պարզ է և միանշանակ՝ առանց «Վրացական երազանքի» և այլ կուսակցությունների ստորագրած կողմնակի կամ բանավոր համաձայնագրերի:
Ցանկացած լավ իրավաբան գիտի, որ երբ ստորագրում ես, համաձայն ես այնտեղ նշված պայմաններին: Կցանկանայի ասել նաև, որ ԱՄՆ-ն 30 տարի աջակցում է Վրաստանին, և ԱՄՆ-ն ունեցել է, ունի հազարավոր շատ լավ վրացի գործընկերներ, ովքեր պատրաստ են օգնել և աջակցել Վրաստանին՝ այս երկիրն ավելի ժողովրդավար դարձնելու համար: Իր հերթին, ԱՄՆ-ն օգնում է Վրաստանին զարգանալ մի շարք ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանությունը, կրթությունը, առողջապահությունը, էկոնոմիկան և այլն: Մենք շարունակում ենք հայտնել մեր պատրաստակամությունը` զարգացնելու հարաբերությունները շատ վրացիների հետ, ովքեր ցանկանում են, որ երկիրը հաջող լինի և զարգանա», – ասաց Քելլի Դեգնանը: