Քելլի Դեգնան. Շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը և կուսակցություններին՝ նախագահ Միշելի համաձայնագիրը ստորագրելու համար, սա քայլ է Վրաստանի ժողովրդավարության զարգացման ուղղությամբ
Ես շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը և կուսակցություններին՝ նախագահ Միշելի կողմից փոխանցվաղ փոխզիջումային համաձայնագիրը ստորագրելու համար, – նախագահի նստավայրում ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը, որտեղ կողմերը ստորագրում են Շառլ Միշելի ներկայացրած փաստաթուղթը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնում կողմերին իրենց աշխատանքի համար:
«Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ: Վեց ամիս մենք քրտնաջան աշխատեցինք: Միացյալ Նահանգների անունից ես կցանկանայի շնորհակալություն հայտնել, ինչպես նաև շնորհավորել Վրաստանի այս հաջողության կապակցությամբ: Շնորհակալ եմ կառավարությանը և կուսակցություններին՝ նախագահ Միշելի ձեռք բերած համաձայնագիրը ստորագրելու համար, որը հիմնված էր փոխզիջման վրա: Սա քայլ է դեպի Վրաստանի ժողովրդավարության զարգացում և դեպի եվրատլանտյան ինտեգրում: Միացյալ Նահանգների անունից ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել դրա համար», – ասաց Դեգնանը: