Քելլի Դեգնան. Նախքան Ռուսաստանը կխոսի որևէ նոր խոստում տալու մասին, անհրաժեշտ է կատարի 2008 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունը և ռուսական զորքերը Վրաստանի տարածքից դուրս բերելու խոստումը
Նախքան Ռուսաստանը կխոսի որևէ նոր խոստում տալու մասին, անհրաժեշտ է կատարի 2008 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունը և ռուսական զորքերը Վրաստանի տարածքից դուրս բերելու խոստումը,- ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։
Ռուսաստանի կողմից Չեչնիայում Անվտանգության խորհրդի նիստի և Վրաստանն ու Չեչնիան կապող ճանապարհի կառուցման քննարկման հնչեցված հարցին ի պատասխան դեսպանն ասաց, որ կարևոր է դեռևս Ռուսաստանը կատարի 2008 թվականին Վրաստանի վերաբերյալ տված խոստումները։
«Ինչպես հիշում եմ, այս ճանապարհը բավականին հին նախագիծ է և նախագծվել է մոտ 1970-1980 թվականներին։ Սակայն պետք է նշել, որ մինչ Ռուսաստանը կխոսի նոր նախագծերի, ճանապարհների և խոստումների մասին, անհրաժեշտ է, որ նրանք կատարեն 2008 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունը, խոստումները և դուրս բերեն առաջին հերթին ռուսական զորքերը Վրաստանի տարածքից։ Գլխավորն այն է, որ նրանք կատարեն 2008 թվականի պատերազմից հետո իրենց տված խոստումները, իսկ հետո խոսեն մնացած խոստումների մասին»,- ասել է Դեգնանը։