Քելլի Դեգնան. Մենք մի փոքր հիասթափված ենք, որ երեկվա միջադեպը ստվերեց ԱՄՆ Անկախության օրվա միջոցառումը
Քելլի Դեգնան. Մենք մի փոքր հիասթափված ենք, որ երեկվա միջադեպը ստվերեց ԱՄՆ Անկախության օրվա միջոցառումը

Մենք մի փոքր հիասթափված էինք, որ երեկվա միջադեպը ստվերեց Ամերիկայի Անկախության օրվան նվիրված միջոցառումը, որն իսկապես արտասովոր էր, շատ դրական,- ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։

Երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Քելլի Դեգնանին հարց են ուղղել ամերիկյան դեսպանատանը։ Դեսպանը նշել է.

«Մենք ուսումնասիրում ենք տեղեկատվությունը։ Մենք չգիտենք, արդյոք կոնկրետ իրավական գործընթաց է սկսվել այս հարցի վերաբերյալ, բայց կարող ենք ասել, որ բռնությունն անընդունելի է, հատկապես երբ վերջին շրջանում տեսնում ենք նման դեպքեր լրատվամիջոցների նկատմամբ։ Մենք նաև հասկանում և մտահոգված ենք մարզերում տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ բռնության մասին տեղեկություններով։ Շատ մտահոգիչ է, երբ բռնության միջոցով ոտնահարվում են մարդու իրավունքները, որոնք ներառում են հավաքների ազատությունը, խոսքի ազատությունը և այլն։ Երեկ իսկապես արտասովոր իրադարձություն ունեինք, շատ դրական, որտեղ հավաքվել էին բազմաթիվ վրացիներ։ Ուզում էինք ևս մեկ անգամ ներկայացնել և ընդգծել, որ կարևոր է, երբ վրացիները միասնական են, նրանք միասնական են հանուն եվրատլանտյան նկրտումների»։