Քելլի Դեգնան. Հանրային հեռարձակողը կարևոր դեր ունի ցանկացած առողջ ժողովրդավարության մեջ, հասարակությունն ակնկալում է, որ հեռարձակողը կլինի օբյեկտիվ տեղեկատվության և կրթության աղբյուր
Հանրային հեռարձակողը շատ կարևոր դեր ունի ցանկացած առողջ ժողովրդավարության մեջ, – ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի հետ հանդիպումից հետո:
«Շատ հաճելի էր հանդիպել տիկին Թինաթին Բերձենիշվիլիի և պարոն Գիորգի Գվիմրաձեի հետ և նրանցից լսել Հանրային հեռարձակողի ծրագրերի մասին: Հանրային հեռարձակողը շատ կարևոր դեր է խաղում ցանկացած առողջ ժողովրդավարության մեջ և հասարակությանը տրամադրում չեզոք, հավասարակշռված, ճշգրիտ տեղեկատվություն՝ հոգ տանելով հանրային կրթության կարևոր իրադարձությունների, ներառյալ պատմության և մշակույթի մասին: ԱՄՆ-ում տարատեսակ լրատվամիջոցներ բևեռացվում և քաղաքականացվում են: Հանրությունը նման պահին ակնկալում է, որ հանրային հեռուստատեսությունը կլինի օբյեկտիվ տեղեկատվության և կրթության աղբյուր և հեռարձակողը կարևոր առաքելություն ունի: Գիտեմ, որ Վրաստանում այդ դերը կկատարի Հանրային հեռարձակողը», – ասաց Քելլի Դեգնանը:
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն այսօր այցելել է Վրաստանի առաջին ալիք: Քելի Դեգնանը լրագրողների հետ զրուցել է ինտեգրված լրատվական սենյակում և շնորհակալություն հայտնել կատարված լավ աշխատանքի համար: Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը հանդիպել է Վրաստանի առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի հետ և ուսումնասիրել հեռարձակողի տաղավարները: