Քելլի Դեգնան. Գրիգոլ Վաշաձեն առանձնահատուկ վրացի է, իր երկրին ծառայելու երկարատև և տպավորիչ կարիերայով
Գրիգոլ Վաշաձեն առանձնահատուկ վրացի է, իր երկրին ծառայելու երկարատև և տպավորիչ կարիերայով,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը:
Դեգնանը լրագրողների համար մեկնաբանություն է արել Գրիգոլ Վաշաձեի կողմից «Ազգային շարժում» կուսակցությունը լքելու վերաբերյալ:
«Պարոն Վաշաձեն առանձնահատուկ վրացի է, իր երկրին ծառայելու երկարատև և տպավորիչ կարիերայով: Նա եղել է իր կուսակցության և երկրի շահերի հզոր պաշտպանը: Ես հպարտ եմ, որ ճանաչում եմ պարոն Վաշաձեին և ցավում եմ, որ նա կայացրեց այս որոշումը: Սակայն կարծում եմ, Վրաստանը պետք է շատ հպարտանա, որ ունի Գրիգոլ Վաշաձեի նման յուրահատուկ և հավատարիմ առաջնորդներ»,- հայտարարել է Քելլի Դեգնանը:
«Ազգային շարժման» նախագահ Գրիգոլ Վաշաձեն այսօր հայտարարել է կուսակցությունից հեռանալու մասին: