Քելլի Դեգնան. Չեմ ուզում շահարկումներ անել, թե ինչ կանի կամ չի անի Սաակաշվիլին, կարող ենք համաձայնել, որ այն, ինչ անհրաժեշտ է Վրաստանին, հանգիստ, խաղաղ միջավայրն է, այլ ոչ թե քաղաքական անկայունությունը կամ բռնությունը

Ես չեմ ուզում շահարկումներ անել, թե ինչ կանի կամ չի անի Սաակաշվիլին: Դրա վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ են արվել, այդ թվում, Սաակաշվիլիի կողմից, – նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Վրաստան հնարավոր վերադարձի մասին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:

Ըստ դեսպանի, Վրաստանին անհրաժեշտ են հանգիստ ընտրություններ:

«Մենք կարող ենք համաձայնել, որ այն, ինչ անհրաժեշտ է Վրաստանին, հանգիստ, խաղաղ միջավայրն է, այլ ոչ թե քաղաքական անկայունությունը կամ բռնությունը: Սա մի բան է, որին բոլորը պետք է նպաստեն: Հուսանք, սա այն է, ինչ մենք կտեսնենք վաղը և ընտրություններին հաջորդող օրերին», – ասաց Դեգնանը: