Քելլի Դեգնան. ԱՄՆ-ից Վրաստանին հատկացվող հերթական դրամաշնորհը ընդհանուր արժեքների աջակցությունն է, որոնք կուժեղացնեն Վրաստանի դիմադրողականությունը արտաքին անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ
ԱՄՆ-ից Վրաստանին հատկացվող հերթական դրամաշնորհը ընդհանուր արժեքների աջակցությունն է, որոնք կուժեղացնեն Վրաստանի դիմադրողականությունը արտաքին անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ,- այս մասին կառավարության վարչությունում անցկացված ճեպազրույցում ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:
Նա ասաց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Վրաստանին՝ պետական ինստիտուտների ամրապնդման և ներկայիս և ապագա մարտահրավերներին դիմակայելու հնարավորություններ ստեղծելու հարցում:
«Ես շատ ուրախ եմ, որ այսօր կանգնած եմ ձեր առջև և նշում ենք մի շատ կարևոր քայլ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև մեր ռազմավարական գործընկերության մեջ: Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության տնօրենը և Վրաստանի ֆինանսների նախարարը կստորագրեն նոր դրամաշնորհային համաձայնագիր, որը հնարավորություն կտա ամերիկյան ժողովրդին USAID-ի միջոցով առաջիկա հինգ տարիներին 330 միլիոն դոլար հատկացնել Վրաստանի կայուն զարգացմանը: Դա մեր ընդհանուր արժեքների օժանդակ հաստատումն է, որը կամրապնդի Վրաստանի դիմադրողականությունն ու դիմացկունությունը արտաքին բացասական ազդեցությունների նկատմամբ, կամրապնդի ժողովրդավարական ինստիտուտները, կբերի ուժեղ տնտեսական աճ և երկրում կստեղծի զբաղվածության հնարավորություններ: Այս օժանդակությունը հնարավորություններ կստեղծի շատ ոլորտներում, կստեղծի նոր ծրագիր էներգետիկ անվտանգության ոլորտում, Վրաստանը կկարողանա դիվերսիֆիկացնել էներգետիկ ռեսուրսները և նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը: Դա հնարավորություն կտա Վրաստանի բնակչությանը կրճատել ծախսերը: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ նոր նախաձեռնությունների վրա՝ տնտեսական հնարավորությունները և մարդկանց միջև շփումները մեծացնելու համար:
Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել հիմնական կրթության մեջ: Անցյալ տարի մեկնարկած ԱՄՆ USAID-ի ծրագրի շրջանակներում իրականացվող 7 միլիոն դոլլարից բացի: Մեկնարկելու է քաղաքացիական կրթության ոլորտում նոր ծրագիր, որն ապագայում ռեսուրս կստեղծի այս ոլորտում կադրերի պատրաստման համար: USAID-ը կօգնի երկրին, տեղական և ազգային մակարդակներում, ունենալ ավելի շատ թափանցիկություն, ավելի շատ հաշվետվողականություն: Եվ վերջում, այս ֆինանսավորումը USAID-ին հնարավորություն կտա ֆինանսավորել նոր ծրագրեր Վրաստանում: Դրանցից մեկը վերջերս հայտարարվածն է, որը ներառում է գործազրկության մակարդակի նվազեցում, աշխատատեղեր ստեղծելու համար ձեռնարկությունների զարգացում և ընդլայնում: Հետևաբար, դուք կարող եք տեսնել, որ մենք շատ ուրախ ենք այս նոր ծրագրով, մեր հարաբերությունների նոր փուլով, որը հիմնված է այն առաջընթացի վրա, որը Վրաստանն արդեն գրանցել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, շուկայական տնտեսության զարգացման գործում:
Հետագա հինգ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Վրաստանին՝ պետական ինստիտուտների ամրապնդման և ներկայիս և ապագա մարտահրավերները լուծելու հնարավորություններ ստեղծելու հարցում: ԱՄՆ-ը հավատարիմ է Վրաստանի հաջողությանը ժողովրդավարական ինստիտուտների զարգացման տեսանկյունից», – ասաց Քելլի Դեգնանը:
Վրաստանը և ԱՄՆ-ը կնքել են դրամաշնորհային համաձայնագիր, որը Վրաստանին կտրամադրի 67 մլն դոլլարի դրամաշնորհ, մինչև 330 մլն ավելացնելու հեռանկարով: