Քելլի Դեգնան. ԱՄՆ-ը և Վրաստանը համաճարակի, քաղաքական ծանր իրավիճակի, տնտեսական ճգնաժամի պայմաններում ապացուցել են, որ գործընկերները կարող են լուծել ամեն ինչ, եթե կա քաղաքական կամք
Քելլի Դեգնան. ԱՄՆ-ը և Վրաստանը համաճարակի, քաղաքական ծանր իրավիճակի, տնտեսական ճգնաժամի պայմաններում ապացուցել են, որ գործընկերները կարող են լուծել ամեն ինչ, եթե կա քաղաքական կամք

Մեկ տարի է անցել այն օրվանից, ինչ Վրաստանում դեսպան եմ, և իմ պաշտոնավարման ընթացքում հիմնական խնդիրներից մեկը Կովիդն էր, բայց ոչ միայն դա, – ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը «Կվիրիս ինտերվյու» հաղորդման ժամանակ՝ Վրացական Առաջին ալիքի եթերում:

Ինչպես նշել է Քելի Դեգնանը, ԱՄՆ-ը և Վրաստանը, նույնիսկ համաճարակների, քաղաքական ծանր իրավիճակների և տնտեսական ճգնաժամերի պայմաններում, ապացուցել են, որ ընկերներն ու գործընկերները կարող են լուծել ամեն ինչ, եթե կա քաղաքական կամք:

«Հիմա ժամանակն է կրկնապատկելու մեր ջանքերը Վրաստանի հիմնական գերակայություններին հասնելու համար. Ավելի շատ եվրատլանտյան ինտեգրում, վրաց-ամերիկյան ուժեղ գործընկերություն պաշտպանական և անվտանգության ուղղությամբ, որը դիմացկուն է Ռուսաստանի ագրեսիային, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում և տնտեսության դիվերսիֆիկացում՝ համաճարակի նման ցնցումներին դիմակայելու համար», – ասաց Քելլի Դեգնանը: