Քելլի Դեգնան. 2020 թվականը բարդ էր, բայց Վրաստանն ու ԱՄՆ-ն դրսևորել են լավագույն կողմերը, ամրապնդել ենք գործընկերությունն ու գրանցել իրական առաջընթաց
2020 թվականը բարդ էր, բայց Վրաստանն ու ԱՄՆ-ն դրսևորել են լավագույն կողմերը, ամրապնդել ենք գործընկերությունն ու գրանցել իրական առաջընթաց, – հայտարարում է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն իր տեսաուղերձում, որը տարածվել է դեսպանության ֆեյսբուքյան էջով:
«2020 թվականին, չնայած կորոնավիրուսի մարտահրավերներին, ԱՄՆ դեսպանությունը շարունակեց աշխատել Վրաստանի հետ հետագա համագործակցության ուղղությամբ մի շարք ոլորտներում: Մենք միասին աշխատում ենք հաջող, կայուն և ժողովրդավար Վրաստանի համար, որը ամուր կապված է եվրատլանտյան ազգերի ընտանիքին: Մասնավորապես, ԱՄՆ-ի պրոֆեսիոնալների թիմը Վրաստանում աշխատում էր մեր բարեկամների հետ. Կորոնավիրուսի պատասխան քայլերի և Վրաստանի առողջապահական համակարգի բարելավման, արդար և անկախ դատարանին նպաստելու, իրավապահ համակարգի հզորացման, տնտեսական զարգացման և աճի խթանման ուղղությամբ, որը լավ աշխատատեղեր կստեղծի և շատ ներդրում կբերի, Վրաստանի պաշտպանության և անվտանգության ուժերի հզորացման և պատասխանատու մամուլի, կրթության և մշակութային ժառանգության պահպանման աջակցության ուղղությամբ:
Նշված բազմաթիվ ծրագրերից զատ, կա ԱՄՆ-Վրաստան գործընկերության կարևորագույն օղակը. Մեր ժողովուրդը, բազմաթիվ ծրագրերի միջոցով, վրացիները և ամերիկացիները մեր երկու երկրների և այս տարածաշրջանի համար լավագույն ապագա կստեղծեն:
2020 թվականը բարդ էր, բայց Վրաստանն ու ԱՄՆ-ն դրսևորել են լավագույն կողմերը, ամրապնդել ենք գործընկերությունն ու գրանցել իրական առաջընթաց»,- հատարարել է Քելլի Դեգնանը: