«Քարթու» հիմնադրամը պատրաստ է պարտքերի զրոյացման համար, սպասում ենք ցուցակների փոխանցմանը. Նիկոլոզ Չխետիանի
«Քարթու» հիմնադրամը պատրաստ է պարտքերի զրոյացման համար, սպասում ենք ցուցակների փոխանցմանը. Նիկոլոզ Չխետիանի

Կայք էջը, որտեղ քաղաքացիներին հնարավորություն կտրվի լրատվությւն ստանալ, պարտքերի զրոյացման մասին, պատրաստ է, սակայն այս փուլում ընթանում է ցուցակների ճշտում,- այս մասին առաջին ալիքին ասել է «Քարթու» հիմնադրամի գամգեոբայի նախագահ Նիկոլոզ Չխետիանին:

Նրա խոսքերով, սա աննախադեպ ակցիա է, որին մասնակցում է հարյուր հազարավոր քաղաքացի և հարկավոր է բենեֆիցիարների տվյալների ճշտում:

Չխետիանիի հայտարարությամբ, պարտքերի զրոյացման ծրագրին մասնակցում են բոլոր խոշոր վարկային կազմակերպությունները, այդ թվում «վիվուս» ընկերությունը: Չխետիանիի խոսքերով, տարբեր ֆինանսական կազմակերպությունների հետ, որոշ հարցերով բանակցությունները դեռ.ս շարունակվում են:

«Քարթու» հիմնադրամի գամգեոբայի նախագահը դեռևս չի կոնկրետացնում ամսաթիվը, թե երբ է սկսվելու պարտքերի զրոյացման գործողությունը, սակայն չի բացառում, որ այն սկսվի մինչև դեկտեմբերի 15-ը:

Վրաստանի 600 հազարից ավել քաղաքացու համար զրոյացվելու են բանկերի, օնլայն կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների առջև ունեցած պարտքերը: Ֆինանսական ինստիտուտների հանդեպ քաղաքացիների պարտքերի զրոյացման նախաձեռնությունը իրականացվելու է «Քարթու» հիմնադրամի աջակցությամբ: