«Քարթու» հիմնադրամը իր պատրաստակամություն է հայտնել, վճարել մասնավոր բանկերին այնքան, որքան կլինի անհրաժեշտ. Մամուկա Մդինարաձե
«Քարթու» հիմնադրամը իր պատրաստակամություն է հայտնել, վճարել մասնավոր բանկերին այնքան, որքան կլինի անհրաժեշտ,-այս մասին «վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն հայտարարել է խորհրդարանի բյուրոի նիստին:
«Պետության դերը այն էր, որ մի քանի ամսվա ընթացքում ընթանում էին բանակցություններ: բանակցությունների մեդիատորը հենց պետությունն էր, որը շատ ակտիվ մասնակցում է այդ գործընթացին: Այսօր ստացել ենք կոնկրետ արդյունք, որը չի ուրախացնում Ռոման Գոցիրիձեին: 600 000 մարդ կարող է առանց պարտքի դիմավորել նոր տարին: Երեկ երեքի կեսին կոնկրետ անձանցից ստացել եք լրատվություն, որ այսօր հայտնի կդառնար այս որոշման մասին: Ձեր այսպես կոչված թեկնածուն դողալով հայտարարել է, որ անենք դա, եթե այսօր դուք ասում եք, որ դա հանցանք է, ապա պարզվում է, որ նա կոչ էր անում հանցանք գործել, սա լավ է, թե վատ, խնդրում եմ կողմնորոշվեք: Սակայն հիմնականը այն է, որ մի քանի ամիս իրականացրած աշխատանքների շնորհիվ, 600 000 մարդ առանց պարտքի կդիմավորի նոր տարին»,-հայտարարել է Մամուկա մդինարաձեն:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հայտարարել է, որ Վրաստանի 600 հազարից ավել մարդու համար զրոյացվում են՝ բանկերի, օնլայն կազմակերպությունների և այլ ֆինանսական ինստիտուտների դեմ քաղաքացիների ունեցած պարտավորությունները: Բացի այդ, վարչապետը նշել է, որ ֆինանսական ինստիտուտների հանդեպ քաղաքացիների պարտքերի զրոյացումը իրականացվելու է «քարթու» հիմնադրամի նախաձեռնությամբ:
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հայտարարել է, որ նոր նախաձեռնությունը, որը նախատեսում է անհույս պարտքերի զրոյացմանը, չի վերաբերելու օնլայն վարկերի Vivus-ի սպառողներին, քանզի ընկերությունը հրաժարվել է համագործակցությունից: Դրանից հետո միկրոֆինանսական Vivus ընկերությունը տարածել էր լրատվություն, որտեղ նշված է, որ ընկերությունը պատրաստ է բանակցություններ վարել, իրենց կողմից ներկայացրած պայմանների շրջանակներում:
Հեղինակ -
Edgar Barsegyan