Քարելիում, բնակելի տանը հայտնաբերել են երկու երիտասարդ տղամարդու դի
Քարելիում, Ռուսթավելու փողոցում, բնակելի տանը հայտնաբերել են երկու երիտասարդ տղամարդու դի:
Նախնական տեղեկությամբ, մահը վրա է հասել, հավանաբար, բնական գազի արտահոսքից:
Տանը գտնվող ևս մեկ տղամարդու շտապ օգնության բրիգադն անգիտակից վիճակում տեղափոխել է Քարելիի հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ, նրա վիճակը ծանր է:
Դիակները տեղափոխվել են փորձաքննության: Մահված ճշգրիտ պատճառը կպարզի փորձաքննությունը:
Տեղի ունեցած փաստով հետաքննություն է ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 116-րդ հոդվածի համաձայն, որը նկատի ունի անզգուշության հետևանքով վրա հասած մահ:
Մահացած տղամարդիկ ապրում էին Քարելիում վարձակալած բնակարանում: