Քանի դեռ վրացիները չեն տեսնի կոնկրետ գործողություններ բռնազավթված տարածքների ուղղությամբ, Կռեմլի հայտարարությունները նշանակություն չունեն. Քելի Դեգնան
Քանի դեռ վրացիները չեն տեսնի արժանահավատ գործողություններ, կոնկրետ գործողություններ օկուպացված տարածքների ուղղությամբ, Կրեմլի հայտարարությունները մեծ նշանակություն չեն ունենա, – այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը:
Նշված մեկնաբանությամբ նա արձագանքել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությանը, որ «եթե Վրաստանը ցանկանում է նորմալ կյանք Ռուսաստանի հետ որպես հարևան, Մոսկվան պատրաստ է վերականգնել հարաբերությունները»:
«Վրաստանի բնակչությունը մշտապես լսում է հայտարարություններ Կրեմլից: Նրանք կունենան վստահելիություն, եթե դուրս կգան Վրաստանի օկուպացված տարածքներից և փոխեն Ցխինվալիի և Աբխազիայի ճանաչումը, եթե կատարեն իրենց 2008 թվականին ստանձնած պարտավորությունները: Այս ուղղությամբ ձեռնարկված քայլեր չեմ տեսնում: Շուկաների վրա դեռ սահմանափակումներ կան: Ինձ թվում է, մինչև վրացիները չտեսնեն արժանահավատ գործողություններ, օկուպացված տարածքների ուղղությամբ կոնկրետ գործողություններ, Կրեմլի հայտարարությունները մեծ նշանակություն չեն ունենա», – հայտարարել է Քելի Դեգնանը: