Քանի դեռ չի տրվի պատասխան ուժի չարաշահման մասով հարցերին, ես այստեղ եմ և պաշտպանելու եմ բոլոր ոստիկաններին. Գիորգի Գախարիա
Ոստիկանությունը այն ծանր գիշերը օգտվել է իր լեգիտիմ իրավունքից, օգտագործել ուժ, իսկ մյուս մասում գոյություն ունեն որոշակի հարցականներ, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել,-այս մասին ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Դրա հետ մեկտեղ, ՆԳ նախարարը նշել է, որ ոստիկանների կողմից իրականացրած միջոցառումների համար պատասխանատուն ինքն է:
«Միջոցառումների պատասխանատուն ես եմ: Այս պատասխանատվությունը վերցնում եմ իմ վրա: Գտնում եմ, որ ոստիկանությունը այն ծանր գիշերը օգտվել է իր լեգիտիմ իրավունքից, օգտագործել ուժ, իսկ մյուս մասում գոյություն ունեն որոշակի հարցականներ, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել»,-հայտարարել է Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով, քանի դեռ չի տրվի պատասխան ուժի չարաշահման մասով հարցերին, նա կպաշտպանի բոլոր ոստիկանների իրավունքը: