Քանի անգամ էլ նրանք պարտվում են ընտրություններում, դուրս են գալիս փողոց, նեղացած վազում են, այս մարդիկ չեն կարողանում ոչ մի բանի շուրջ պայմանավորվել, այդ թվում որ օրը անց կացնեն հանրահավաք. Գուրամ Մաճարաշվիլի.
Հասարակությունը շատ է հոգնել ընդդիմության համառությունից ու պոռթկումներից, քանի անգամ պարտվում են ընտրություններում և միջազգային գործընկերներն ասում են, որ ընտրությունները լեգիտիմ են, դուրս են գալիս փողոց, նեղացած վազում են,- այս մասին հայտարարել է խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովի փոխնախագահ, Գուրամ Մաճարաշվիլին։
«Ազգային շարժման» հայտարարած հանրահավաքի մասին խոսելիս, Մաճարաշվիլին նշել է, որ օրենքի շրջանակներում հանրահավաքներ անցկացնելը ժողովրդավարության անբաժանելի մասն է։
«Հասարակությունը հոգնել է այս ամենից։ Երկրում բազմաթիվ մարտահրավերներ կան, և ոչ ոք ժամանակ չունի, որ պետությունը ռեսուրս ծախսում փողոցում մի քանի հոգու վրա։ Հետևաբար, սա ոչ մի հետևանք չունի։ Օրենքի շրջանակներում հանրահավաքների անցկացումը ժողովրդավարության բաղկացուցիչ մասն է, եթե դա լինի առանց օրենքի, ապա համարժեք պատասխան կտրվի։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 7-ին, ապա խորհրդանշական է, որ այս օրը ցանկանում էին հանրահավաք անել: Այդ մարդիկ ոչ մի բանի շուրջ չեն կարող պայմանավորվել, նույնիսկ այն մասին, թե երբ անց կացնեն հանրահավաքը»,- ասել է Գուրամ Մաճարաշվիլին։