Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են, որ նախագահական բանավեճը կկայանա սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով
Քամալա Հարիսն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են, որ նախագահական բանավեճը կկայանա սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով

Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը պայմանավորվել են, որ նախագահական բանավեճը կանցկացվի սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով։ Այս մասին հայտնում է ABS-ը։

 

«Փոխնախագահ Հարիսը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել են, որ կմասնակցեն»,- հայտնում է ABC-ն։

 

Մինչ այդ Դոնալդ Թրամփն ասել էր, որ համաձայն է երեք անգամ բանավեճ անցկացնել Կամալա Հարիսի հետ՝ սեպտեմբերի 4-ին Fox News-ով, սեպտեմբերի 10-ին NBC-ով և սեպտեմբերի 25-ին ABC-ով։

 

Տեղեկության համար՝ մինչ այդ ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը համաձայնել էր Fox News-ի առաջարկին՝ բանավեճի փոխնախագահ Կամալա Հարիսի հետ, թեև Հարրիսը մերժել էր առաջարկը։ Նախկինում նախագահի թեկնածուների բանավեճը պետք է հեռարձակվեր ABC հեռուստաընկերությամբ սեպտեմբերի 10-ին, սակայն այն բանից հետո, երբ Ջո Բայդենը հանեց իր թեկնածությունը ընտրություններից, այդ բանավեճի անցկացման հարցը անհասկանալի դարձավ։ Քամալա Հարիսն ասաց, որ ինքը կրկին համաձայնել է բանավեճին սեպտեմբերի 10-ին ABC հեռուստաալիքով: