Քամալա Հարիսը չի համաձայնել բանավեճ անցկացնել Դոնալդ Թրամփի հետ Ֆոքս Նյուսի եթերում
Քամալա Հարիսը չի համաձայնել բանավեճ անցկացնել Դոնալդ Թրամփի հետ Ֆոքս Նյուս-ի եթերում։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը, նախագահի թեկնածուների բանավեճը նախատեսվում էր հեռարձակել ABC հեռուստաընկերությամբ սեպտեմբերի 10-ին, ինքը չի համաձայնում փոխել վայրը կամ ժամը։
«Շատ հետաքրքիր է, թե ինչպես «ցանկացած վայր և ցանկացած ժամանակ» վերածվեց մեկ կոնկրետ ժամանակի և կոնկրետ ապահով վայրի։ Սեպտեմբերի 10-ին ես տեղում կլինեմ, ինչին նա համաձայնեց։ Հուսով եմ նրան այնտեղ կտեսնեմ»,- գրել է Կամալա Հարիսը X սոցիալական ցանցում։
Ի պատասխան՝ Դոնալդ Թրամփը իր Թրաթ Սոցիալ սոցիալական ցանցում գրել է, որ Կամալա Հարիսը վախենում է իր հետ բանավեճ անցկացնել։ Թրամփի խոսքով՝ ինքը պատրաստ է սեպտեմբերի 4-ին դիմակայել Հարրիսին, իսկ եթե Կամալա Հարիսը չհամաձայնի, ապա բանավեճն ընդհանրապես չի կայանա։