Քամալա Հարիս. Ջո Բայդենը, դուրս գալով նախագահական մրցապայքարից, կայացրեց ամենահամարձակ որոշումը

11:45, 11.10.2024

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ Ջո Բայդենի որոշումը՝ դուրս մնալու նախագահական մրցապայքարից, իր երբևէ կայացրած ամենահամարձակ որոշումներից մեկն էր։

Այս մասին նա հայտարարել է Լաս Վեգասում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։

«Նախագահ Բայդենը որոշում կայացրեց, որը, կարծում եմ, պատմությունը ցույց կտա, հավանաբար ամենահամարձակներից մեկն էր, որ նախագահը կարող էր ընդունել: Նա որոշել է երկիրը վեր դասել իր անձնական շահերից»,- ասել է Կամալա Հարիսը։

Ավելի վաղ ABC News-ի The View-ին տված հարցազրույցում Քամալա Հարիսն ասել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքը «ոչինչ» չի անելու Բայդենից տարբերվող:

Նմանատիպ