Քաղաքային դատարանը Ուչա Աբաշիձեին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման, իսկ նրա կնոջը՝ չորս տարվա
Քաղաքային դատարանը բլոգեր և ռազմական փորձագետ Ուչա Աբաշիձեին և նրա կնոջը՝ Մարիամ Իաշվիլիին մեղավոր է ճանաչել նրանց առաջադրված մեղադրանքներում։
Դատարանի որոշմամբ Ուչա Աբաշիձեն դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, իսկ կինը՝ չորս տարվա։
Դատական նիստն անցել է դռնփակ.
Վրաստանի ՆԳՆ-ն բլոգեր Ուչա Աբաշիձեին ձերբակալել է 2024 թվականի մայիսի 9-ին։ Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է նաև Ուչա Աբաշիձեի կնոջը՝ Մարիամ Իաշվիլիին։ Հետաքննության տվյալներով՝ Ուչա Աբաշիձեն կնոջ հետ միասին մտադրվել է ապօրինի կերպով ձեռք բերել և պահել տարբեր անձանց ինտիմ հարաբերությունները պատկերող նյութեր։ Քննության տվյալներով՝ ամբաստանյալները բնակարանում գաղտնի տեղադրել են տեսա-ձայնային տարբեր սարքեր, որոնց միջոցով ապօրինի ձեռք են բերել ու պահել տարբեր անձանց անձնական կյանքի գաղտնիքները։