Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, ինքնակառավարվող քաղաքների և համայնքների քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի 64-ից 20 մունիցիպալիտետում: Մյուս 44 մունիցիպալիտետներում հաղթում են «Վրացական երազանք»-ի թեկնածուները:
Քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայրաքաղաքում, որտեղ այս պահի դրությամբ «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Կալաձեն ունի ձայների 45,28 տոկոսը, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Նիկանոր Մելիան ՝ 34,27 տոկոսը:
Երկրորդ փուլի հավանականությունը մեծ է Թելավիում, որտեղ իշխող կուսակցության թեկնածու Լևան Անդրիաշվիլին ունի ձայների 47,18 տոկոսը, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Գիորգի Բոտկովելին ՝ 44,96 տոկոս:
«Վրացական երազանքի» թեկնածու Լևան Ծիկլաուրին Թիանեթիի քաղաքապետի ընտրություններում ունի ձայների 43,19 տոկոսը, իսկ «Հանուն Վրաստանի» թեկնածու Թամազ Մեճիաուրին ՝ 30,09 տոկոս:
Այս պահի դրությամբ, երկրորդ փուլը կանցկացվի Ռուսթավիում, որտեղ «Վրացական երազանքի» թեկնածու Նինո Լացաբիձեն ունի 44,92 տոկոս, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Դավիթ Կիրկիտաձեն ՝ 43,81 տոկոս:
Երկրորդ փուլը կանցկացվի Քարելիում, որտեղ «Վրացական երազանք»-ի թեկնածու Զազա Գուլիաշվիլին ունի ձայների 45,77 տոկոսը, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Նիկոլոզ Ախալկացին ՝ 33,59 տոկոս:
Ինչ վերաբերում է Խաշուրիին, այնտեղ նույնպես կանցկացվի երկրորդ փուլը, «Վրացական երազանք»-ի թեկնածու Թենգիզ Չիտիաշվիլին ունի 44,29 տոկոս, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Իոսեբ Բուաձեն `35,53 տոկոս:
Երկրորդ փուլը նույնպես հավանական է Ցագերիում, որտեղ իշխող կուսակցության թեկնածու Գիորգի Նեմսաձեն ունի 49,34 տոկոս ձայն, իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության թեկնածու Բեսարիոն Բենդելիանին ՝ 35,02 տոկոս:
Ինչ վերաբերում է Բաղդաթին, ապա «Վրացական երազանք»-ի թեկնածու Կախա Էնուքիձեն ունի 49.52 տոկոս ձայն, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Գիորգի Ռոբաքիձեն ՝ 36.19 տոկոս:
Երկրորդ փուլը կանցկացվի նաեւ Ծղալտուբոյում, որտեղ իշխող կուսակցության թեկնածու Գենադի Բալանչիվաձեն ունի ձայների 46,83 տոկոսը, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Զազա Մետրեվելին ՝ 43,02 տոկոս:
Երկրորդ փուլը կանցկացվի նաև Քութայիսիում, որտեղ «Ազգային շարժման» թեկնածու Խատիա Դեկանոիձեն ունի 43,84 տոկոս ձայն, իսկ «Վրացական երազանքի» թեկնածու Իոսեբ Խախալեիշվիլին ՝ 41,53 տոկոս:
Երկրորդ փուլը կանցկացվի Օզուրգեթիում, որտեղ «Վրացական երազանք»-ի թեկնածու Ավթանդիլ Թալակվաձեն ունի 42,03 տոկոս ձայն, իսկ անկախ թեկնածու Կոնստանտին Շարաշենիձեն ՝ 28,53 տոկոս:
Սենակիում իշխող կուսակցության թեկնածու Վախտանգ Գադելիան ունի 41,41 տոկոս ձայն, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Կոբա Նաղոպիան ՝ 40,23 տոկոս: Ըստ այդմ, կանցկացվի երկրորդ փուլը:
Երկրորդ փուլը կլինի Մարտվիլում, որտեղ «Վրացական երազանք»-ի թեկնածու Թորնիկե Ջանաշիան ունի 42,41 տոկոս, իսկ «Ազգային շարժում» կուսակցության թեկնածու Թեյմուրազ Ջանաշիան ՝ 37,92 տոկոս:
Երկրորդ փուլը կանցկացվի նաև Խոբիում, որտեղ «Վրացական երազանքի» թեկնածու Դավիթ Բուկիան ունի 46,56 տոկոս, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Բեսիկ Շենգելիան ՝ 35,24 տոկոս:
Զուգդիդիում «Ազգային շարժման թեկնածու» Անզոր Մելիան ունի 47,46 տոկոս ձայն, իսկ «Վրացական երազանք»-ի թեկնածու Մամուկա Ծոծերիան `40,62 տոկոս: Ըստ այդմ, նշանակվելու է երկրորդ փուլ:
Երկրորդ փուլը կանցկացվի Ծալենջիխայում, որտեղ «Ազգային շարժման» թեկնածու Գիորգի Խարչիլավան ունի 41,02 տոկոս ձայն, իսկ «Վրացական երազանք»-ի թեկնածու Գոգա Գուլորդավան ՝ 37,17 տոկոս:
Չխորոծղուում իշխող կուսակցության թեկնածու Դաթո Գոգուան ունի 46,53 տոկոս ձայն, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Բադրի Քարչավան ՝ 34,9 տոկոս: Ըստ այդմ, կանցկացվի երկրորդ փուլը:
Երկրորդ փուլը կանցկացվի նաև Փոթիում, որտեղ «Վրացական երազանքի» թեկնածու Բեքա Վաճարաձեն ունի 47.58 տոկոս, իսկ «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Գիորգի Ուգուլավան ՝ 37.73 տոկոս:
Ինչ վերաբերում է Բաթումին, ապա «Ազգային շարժման» թեկնածու Գիորգի Կիրթաձեն ունի ձայների 42,6 տոկոսը, իսկ իշխող կուսակցության թեկնածու Արչիլ Չիքովանին ՝ 41,07 տոկոսը: Ըստ այդմ, նշանակվելու է երկրորդ փուլ:
Երկրորդ փուլը կանցկացվի նաև Խելվաչաուրիում, որտեղ իշխող կուսակցության թեկնածու Զազա Դիասամիձեն ունի 42,9 տոկոս, իսկ «Ազգային շարժման» թեկնածու Միշա Օբոլաձեն ՝ 41,18 տոկոս:
Ինչ վերաբերում է համամասնական ընտրություններին, ապա այս ժամանակի տվյալներով, ԿԸՀ-ի նախնական արդյունքներով ՝ «Վրացական երազանքը» երկրի ինքնակառավարման ընտրություններում ունի 47,83 տոկոս, իսկ «Ազգային շարժումը» ՝ 30,69 տոկոս . Ինչ վերաբերում է Թբիլիսիին, ապա ԿԸՀ-ի տվյալներով ՝ «Վրացական երազանքն» ունի 40,73 տոկոս, «Ազգային շարժումը» ՝ 28,42 տոկոս: