Քաղաքապետարանի տվյալներով՝ ուժեղ քամին որոշ խնդիրներ է առաջացրել Թբիլիսիում
Ուժեղ քամու հետևանքով մայրաքաղաքում որոշ խնդիրներ են առաջացել, – այս մասին տեղեկացնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Մասնավորապես, մի քանի շրջաններում, հատկապես Վակեում, Սաբուրթալոյում, Դիդուբեում, Գլդանիում և Սամգորիում արձանագրվել են ծառերի ընկնելու, ինչպես նաև ճյուղերի կոտրվելու դեպքեր։
Թբիլիսիի շրջանների վարչակազմերի և «Էկոսերվիս խմբի» ներկայացուցիչները գտնվում են դեպքի վայրում և իրականացնում են վերականգնողական աշխատանքներ։ Բացի այդ, մոբիլիզացվել են մունիցիպալիտետի համապատասխան ծառայությունները։