Քաղաքական վենդետա չի լինի. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական վենդետա չի լինի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ քաղաքական հողի վրա հաշվեհարդար երկրում չի լինի: Այս մասին նա հայտարարել է մամլո ասուլիսին: Նրա խոսքով, չնայած դրան, մեղավորները կպատժվեն:

«Քաղաքական վենդետա չի լինի: Հայաստանում օրենքի համաձայն գործում է կանխավարկած: Մարդ մեղավոր չէ, մինչև նրա մեղքը չի հաստատվել: Դատախազության և մեղադրող կողմին հանձնարարում ենք, ապացուցել ցանկացած քաղաքացու մեղքը և այդ սկզբունքը կպահպանվի բոլորի նկատմամբ, հակառակ դեպքում, մեր հաղթանակը կկորցնի իր իմաստը»,- հայտարարել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը վաղը առավոտյան նախատեսում է հանդիպել Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով, հանդիպմանը խոսվելու է իշխանության խաղաղ փոխանցման գործընթացի մասին: