Քաղաքական գործընթացը ցույց կտա, որ ընդդիմության մեծ մասը կմտնի խորհրդարան. Ալեկո Էլիսաշվիլի
Քաղաքական գործընթացը ցույց կտա, որ ընդդիմության մեծ մասը կմտնի խորհրդարան. Ալեկո Էլիսաշվիլի

Քաղաքական գործընթացը ցույց կտա, որ ընդդիմության մեծ մասը կմտնի խորհրդարան, – այս մասին «Պալիտրանյուսի» եթերում հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:

Ինչպես նշել է Ալեկո Էլիսաշվիլին, նախքան ընդդիմության խորհրդարան մտնելը, «Վրացական երազանքը» ստիպված կլինի վճարել քաղաքական գին՝ վատ անցկացված ընտրությունների համար:

«Ես ոչ մեկի վրա չեմ ուզում մատով ցույց տալ, բայց գործընթացը ցույց է տալիս, որ ընդդիմության մեծ մասը կմտնի խորհրդարան: Մենք պետք է ներս մտնենք, մարդիկ քվեարկել են, որ մենք աշխատենք խորհրդարանում: Բայց մինչ մենք կմտնենք, «Վրացական երազանքը» ստիպված կլինի վճարել քաղաքական գին, վատ անցկացված ընտրությունների համար: Երկու ամիս պայքարել ենք: Հետ ենք մղել «Վրացական երազանքըին», այդ ամենը ջուրը չենք գցի: Գիտե՞ք երեկ մեզ ինչ ասաց Քելլի Դեգնանը: Մտածեք քիչ այդ մասին: Այս երկրի հիմնական խնդիրն այն է, որ ընտրությունները կեղծվում են, բոլոր մտքերը որոնք կարող են բարելավել ընտրական տարածքը, մենք դրել ենք սեղանին: Դեսպանների ջանքերով և բողոքի ցույցերով, «Վրացական երազանքը» հետ քայլ կատարեց և ասաց. Այո, գալիս եմ այս ընտրական կանոններին ընդառաջ: Սա փոքր պատմությու՞ն է: Երկիրը դրանով կշնչի: 30 տարի անց ամենակարևորն այն է, որ ընտրություններն անցկացվեն ազնիվ»,- հայտարարել է Էլիսաշվիլին: