Քաղաքացիության հարցերով հանձնաժողովը, պետական ծառայությունների զարգացման գործակալությունից տեղափոխվել է Վրաստանի նախագահի վարչություն
Քաղաքացիության հարցերով հանձնաժողովը, պետական ծառայությունների զարգացման գործակալությունից տեղափոխվել է Վրաստանի նախագահի վարչություն:
Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ զրուցել է նախագահի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի կարգադրության մասին, որի համաձայն փոփոխություններ են մտցվում «Վրաստանի քաղաքացիության հարցերի և որոշումների մասին» կանոնադրության մեջ:
«Նախագահի կողմից անցած տարվա ավարտին իրականացրած փոփոխությունների համաձայն, քաղաքացիության հարցերով հանձնաժողովը, որի կողմից ընդունված որոշումները հանդիսանում է Վրաստանի քաղաքացիություն շնորհելու հիմք, չորս անդամի փոխարեն համալրվել է վեց անդամով և այն այսուհետ ղեկավարելու է Վրաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Բացի հանձնաժողովի ղեկավարից, Վրաստանի նախագահը հանձնաժողովում ունենալու է երկու ներկայացուցիչ, մեկը լինելու է նախագահի վարչությունից, իսկ մյուսը ազգային անվտանգության խորհրդի ապարատից: Դրա հետ մեկտեղ ավելանում է նաև պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչների քանակը, որի համաձայն ծառայությունը հանձնաժողովում մեկ ներկայացուցչի փոխարեն ունենալու է երկու ներկայացուցիչ: Իսկ ինչ վերաբերում է պետական ծառայությունների զարգացման գործակալությանը, ապա այն այլևս չի ղեկավարելու նշված հանձնաժողովը և երկու ներկայացուցչի փոխարեն հանձնաժողովում ներկայացվելու է մեկ անդամով»,- հայտարարել է Ծուլուկիանին:
Նախարարի խոսքերով նշված փոփոխությունը ուժի մեջ է մտնելու այսօրվանից:
Թեա Ծուլուկիանիի խոսքերով նախագահի կարգադրությանը զուգահեռ, արդարադատության նախարարը նույնպես պարտավոր է փոփոխություններ մտցնել սեփական կարգադրությունում: Արդարադատության նախարարի կողմից նախաձեռնած փոփոխությունները առաջին հերթին հիմնված են «Քաղաքացիության մասին» Վրաստանի օրգանային օրենքին:
Հեղինակ -
Edgar Barsegyan