Քաղաքացիների համար կովիդի բուժման հետ կապված բոլոր գործընթացներն անվճար են. Էկատերինե Տիկարաձե
«Կովիդ 19»-ի կառավարումը չէր լինի արդյունավետ, եթե ոչ ֆինանսական ռեսուրսների կենտրոնացումը և դրանց պատշաճ կառավարումը: Առողջապահության նախարարության կողմից ստեղծել է «կովիդ 19»-ի կառավարման ֆինանսական մեխանիզմ, որի շրջանակներում Վրաստանի բոլոր քաղաքացիների համար կովիդին վերաբերող բոլոր գործընթացներն լիովին անվճար են,- այս մասին խորհրդարանի՝ կրթության, գիտության և մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով և առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովների միավորված նիստում, հայտարարել է առողջապահության նախարարի թեկնածու Էկատերինե Տիկարաձեն:
Նրա խոսքով ՝ «կովիդ 19»-ի կառավարման բյուջեն կազմում է 236 440 000 լարի:
Ինչպես նշել է Տիկարաձեն, յուրաքանչյուր պացիենտի համար ծախսը, թեթև հիվանդների դեպքում միջինը կազմում է 1200 լարի, իսկ ծանր հիվանդների համար`3000 լարի կամ ավելի:
«Վրաստանի բոլոր քաղաքացիների համար, կովիդի բուժման հետ կապված բոլոր գործընթացներն անվճար են: «Կովիդ 19»-ի կառավարման բյուջեն կազմում է 236 440 000 լարի և նախատեսում է ոչ միայն բուժման, այլև փորձարկման, սարքավորումների, կարանտինի և այլ ծառայությունների ծախսերի փոխհատուցումը: Յուրաքանչյուր պացիենտի համար ծախսը, թեթև հիվանդների դեպքում միջինը կազմում է 1200 լարի, իսկ ծանր հիվանդների համար`3000 լարի կամ ավելի: Առողջապահության նախարարությունը բազմիցս քննադատության է ենթարկվել միանգամից հիվանդանոցային մահճակալներ չկենտրոնացնելու համար: Իսկ մենք բացի քաղաքացիների առողջության համար պատասխանատվությունից, ունենք այլ պարտականություններ, որոնք ծառայում են բյուջեի նպատակային ծախսմանը: Այդ պատճառով մենք մահճակալները կենտրոնացնում էինք պլանավորված կերպով, պետական բյուջեն ռացիոնալ ծախսելու և իրական կարիքներին համապատասխան լինելու համար»,- հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն: