Քաբուլում պայթյունի հետևանքով զոհվել է 14 մարդ, տուժել՝ 145-ը

Քաբուլում պայթյունի հետևանքով զոհվել է 14 մարդ, տուժել՝ 145-ը:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի արևմտյան մասում: Պայթյունի հետևանքով հիմնականում տուժել են խաղաղ քաղաքացիները: Այդ թվում՝ կանայք և երեխաներ:

Ինչպես հայտնի է, հարձակման թիրախը եղել է ոստիկանության բաժանմունքը: Մահապարտ ահաբեկիչը ավտոմեքենայում մոնտաժված ռումբը գործարկել է ոստիկանության վարչության շենքի մոտ:

Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» շարժումը: