Քաբուլում պայթյունի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել
Քաբուլում պայթյունի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, ամուսնությունների պալատում պայթյունի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել: TOLO news գործակալության լրատվությամբ պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 80-ի: տարածված լրատվությամբ պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքացիները  հավաքվել էին նշելու ՝ Մուհամեդի ծննդյան օրվան նվիրված մահմեդական տոնը: Տեղում մոբիլիզացվել են բժիշկներ, ոստիկաններ և հրշեջներ: Հարձակման պատասխանատվությունը դեռ.ս ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցրել: