Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործով ձերբակալվել է ևս երեք մարդ
Խորավայի փողոցում անչափահասների սպանության գործով ձերբակալվել է ևս երեք մարդ

Ներքին գործերի նախարարությունը Խորավայի փողոցում տեղի ունեցած կանխամտածված սպանության գործով ձերբակալվել է ևս երեք մարդ:

Այս մասին ասված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ:

«Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, 2017 թ. դեկտեմբերի 1-ին, Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործով իրականացրած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում, դեկտեմբերի 4-ին վաղ առավոտյան ձերբակալել են քաղաքացիներ՝ Թ.Կ.-ին, Գ.Շ.-ին և Զ.Ծ.-ին:

Հետաքննությունը պարզել է, որ Թ.Կ.-ի , ինչպես նաև իր որդիներ Լ.Կ.-ի և Մ.Կ.-ի համար հայտնի էր, որ 2001 թվականի ծնված Գ.Ջ.-ն իրականացրել է ծանր հանցանք և դրա մասին չեն տեղեկացրել ոստիկանությանը: Հետևաբար քաղաքացի Թ.Կ.-ն ձերբակալվել է հանցանքի թաքցնելու մեղադրանքով:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիներ Լ.Կ.-ին և Մ.Կ.-ին, ապա նրանց նկատմամբ ընթանում են հետաքննչական միջոցառումներ և հնարավոր է մեծանա հանցանքը թաքցնելու և լրատվություն չփոխանցելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու անձանց շրջանակը:

Բացի այդ, հետաքննությունը պարզել է, որ քաղաքացիներ Գ.Շ.-ն և Զ.Ծ.-ն աջակցել են անչափահաս Գ.Ջ.-ին դիմել փախուստի, հետևաբար նրանք ձերբակալված են հանցանքը թաքցնելու մեղադրանքով:

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է Խորավայի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը»,- ասված է հայտարարության մեջ: