Կենտուկի նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 25-ի
Կենտուկի նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 25-ի, որոնց թվում կա վեց երեխա։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ նահանգում արտակարգ դրությունը շարունակում է մնալ ուժի մեջ, ակնկալվում է , որ զոհերի թիվը կավելանա:
Ջրհեղեղի պատճառը նահանգում տեղացած հորդառատ անձրևներն են։ Արդյունքում ջրով են լցվել բնակելի տներ։ Վնասվել են էլեկտրական ցանցերը, հազարավոր բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության։
Փրկարարները շարունակում են քաղաքացիների տարհանումը ջրածածկ բնակավայրերից։ Նախագահ Ջո Բայդենը Կենտուկին հայտարարել է աղետի գոտի և հրաման է արձակել դաշնային բյուջեից անհրաժեշտ միջոցներ հատկացնել աղետից տուժածներին օգնելու համար։