Կենտրոնական Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը, աղետի գոտում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են

12:16, 08.07.2025

Կենտրոնական Տեխասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, կան անհետ կորածներ։

Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Զոհերի թվում են նաև աղջիկների ամառային ճամբարի 27 հանգստացող երեխաներ և ճամբարի անձնակազմի անդամներ։ Տասը աղջիկ դեռևս անհետ կորած է։

Զոհերից 84-ը մահացել են Քերի շրջանում, որտեղ ուժեղ անձրևների հետևանքով Գվադալուպե գետը դուրս է եկել ափերից։ Սինոփտիկները մոտակա օրերին Տեխասում ավելի շատ տեղումներ են կանխատեսում։

Այս շաբաթ Տեխաս է նախատեսում այցելել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տանը հերքում են մեղադրանքները, թե Ազգային օդերևութաբանական ծառայության ֆինանսավորման կրճատումը խոչընդոտել է աղետին արձագանքելու աշխատանքները։

Նմանատիպ