Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, որտեղ ընթանում է ընտրությունների արդյունքների ամփոփումը, քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչները և քաղաքացիական ակտիվիստները անց են կացնում բողոքի ցույց:
Ցուցարարները ցանկապատի վրա տեղադրել են ԿԸՀ-ի աշխատակիցների լուսանկարները:
Նրանց խոսքով, հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, իսկ գլխավոր կեղծողը ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան է: