Կենսաչափական անձնագիրը կորցնելու դեպքում միայն արդարադատության տուն դիմելը բավարար չի լինելու
Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիրը կորցնելու դեպքում կամ եթե այն գողացել են, միայն արդարադատության տանը դիմում գրելը բավարար չի լինելու,- այս մասին Վրաստանի արդարադատության նախարար Թա Ծուլուկիանին հայտարարել է կառավարության նիստից հետո:
Թեա Ծուլուկիանիի խոսքով, նախքան կենսաչափական անձնագրի փոխելը, որ քաղաքացին պետք է ներկայացնի ոստիկանությունում գրված դիմումը:
«Մենք մեր քաղաքացիների համար ունենք կարևոր նորություն, որի մասին պետք է իմանան բոլորը: 2019 թվականի նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի նոր կարգ: Եթե մենք կորցնում ենք կամ մեզանից գողանում են Վրաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիրը, միայն արդարադատության նախարարությանը դիմելը բավարար չի լինելու: Կենսաչափական անձնագիրը փոխարինելուց առաջ քաղաքացին պետք է ներկայացնի փաստաթուղթ, որ այդ մասին ինքը հայտնել է ոստիկանությանը: Այդ կարգը չի վերաբերելու միայն Վրաստանի տարածքում ապրող մեր քաղաքացիներին, այլև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր նաև արտերկրում են: Արտասահմանում գտնվող մեր քաղաքացիները անձնագիրը կորցնելու դեպքում նախ պետք է գնան այդ երկրի համապատասխան մարմին, կլինի դա ոստիկանություն, թե այլ կառույց, որպեսզի հաղորդի, որ նրա Վրաստանի քաղաքացու անձնագիրը կորցրել է կամ գողացել են, և դրանից հետո նոր դիմի հյուպատոսությանը», – ասել է Թեա Ծուլուկիանին:
Նրա հայտարարությամբ, փոփոխության նպատակը այցեգրային ազատականացման պահպանումն է:
«Եվրոպական շատ երկրներում պատահում է, որ Վրաստանի քաղաքացիների մի մասը պնդում է, որ կորցրել կամ գողացել են իրենց անձնագրերը: Իրականում դա այդպես չէ, և մենք նոր անձնագիր ենք տրամադրում: Իրականում նրանք պահում են երկու ճանապարհորդական փաստաթուղթ, ինչը մեծ խնդիր է եվրոպական այս երկրների և նրանց իրավապահ մարմինների համար»,- Նշել է Ծուլուկիանին: