Կեմերովոյում խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի
Կեմերովոյում խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի

Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի,- այս մասին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում:

Տարածված լրատվությամբ, զոհերից 19-ի դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: Զոհերի թվում կա առնվազն 9 երեխա:

Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանք 48-ն են: Մինչդեռ անհետ կորած է համարվում 69 մարդ՝ այդ թվում 41 երեխա:

Հրդեհի գործով ձերբակալվել ու հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնը սպասարկող ընկերության ղեկավարն ու վարձակալը, որի տարածքում գտնվել է կրակի օջախը:

Ականատեսների համաձայն՝ հրդեհի ժամանակ որևէ մեկը չի զբաղվել մարդկանց անվտանգ տարհանման հարցով, իսկ հրդեհի տագնապի ազդանշանը չի աշխատել:

Նշվում է, որ իշխանությունները մտադիր են 1-ական միլիոն ռուբլի վճարել զոհերի ընտանիքներին: