ԿԸՀ-ն ընտրելու է նոր նախագահի
ԿԸՀ-ն ընտրելու է նոր նախագահի

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ընտրելու է նոր նախագահի:

ԿԸՀ-ի անդամները նախագահին ընտրելու են գաղտնի քվեարկությամբ: Նախագահ դառնալու համար հարկավոր է, որ թեկնածուն ստանա հանձնաժողովի 12 անդամների ձայների երկու երրորդը:

Այն դեպքում, եթե հանձնաժողովի անդամներին չի հաջողվի ընտրել նախագահին, ապա այս դեպքում ԿԸՀ-ի նախագահին կընտրեն օրենսդիրները: Վրաստանի խորհրդարանը պարտավոր կլինի, նախագահի կողմից ներկայացված երեք թեկնածուներից մեկին ընտրի 7 օրյա ժամկետում:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԿԸՀ-ի նախագահի պաշտոնին դեկտեմբերի 21-ին ներկայացրել է՝ Թամար Ժվանիայի, Մարյամ Շելիայի և Վլադիմիր Բոժաձեի թեկնածությունը:

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում նիստը սկսվելու է ժամը 14:00-ին: