ԿԸՀ-ի շենքի մոտ իրավապահները կիրառել են ջրցան մեքենա, ցուցարարները քարեր են նետում իրավապահների ուղղությամբ
ԿԸՀ-ի շենքի մոտ ցուցարարների դեմ իրավապահները կիրառել են ջրցան մեքենա: Իր հերթին ցուցարարները քարեր են նետում ԿԸՀ-ի մուտքի մոտ տեղակայված իրավապահների ուղղությամբ:
Տեղում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ցուցարարները փորձեցին ճեղքել ցանկապատը և ոստիկանության պատնեշը:
ԿԸՀ-ի շենքի մոտ ցուցարարները եկել են խորհրդարանի շենքի մոտից, որտեղ ընդդիմադիր կուսակցությունները ցույց էին անում ժամը 15:00-ից: