ԿԸՀ-ի նախագահը խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ անց է կացրել տեղեկատվական ճեպազրույց
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, Թամար Ժվանիան խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ անց է կացրել տեղեկատվական ճեպազրույց:
Ինչպես նշել է Թամար Ժվանիան, վաղը կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրողները կկարողանան ընտրել 150 պատգամավորների, 120-ին համամասնական իսկ 30-ին մեծամասնական ընտրակարգի հիման վրա:
«Չնայած համավարակին, ընտրություններին գնալը միանգամայն անվտանգ է, քանի որ քվեարկության շենքերում նախատեսված կլինեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որոնք կկանխեն վարակի տարածումը: Բացի այդ, ճանաչված է, որ առողջության տեսանկյունից ռիսկային չէ այն փոքր ժամանակը, որն անհրաժեշտ է քվեարկության համար: Ցանկանում եմ հիշեցնել ընտրողներին, որ տեղամաս հասնելուն պես անպայման պետք է շնչադիմակ կրեն, սակայն եթե չունենան, ընտրատեղամասում նրանց կապահովեն դրանով: Ընտրողները պետք է ընտրություն կատարեն 50 ընտրական սուբյեկտի, 48 քաղաքական կուսակցությունների և երկու դաշինքների միջև, ինչպես նաև ընտրություն պետք է կատարեն այդ սուբյեկտների և նախաձեռնողական խմբերի կողմից ներկայացված մեծամասնական թեկնածուների միջև»,- հայտարարել է Թամար Ժվանիան:
Նրա խոսքով, ընտրությունների համար պատրաստվել է 3 665 ընտրատեղամաս:
«Բացառության դեպքում ստեղծվել է 11 ընտրատեղամաս և ստացիոնար, բուժհաստատության և ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց համար 127 հատուկ տեղամաս, ինչպես նաև 52 տեղամաս, որը բացվել է աշխարհի 38 երկրներում, այդ թվում` երկուսը Աֆղանստանում»,- ասել է Թամար Ժվանիան:
Նրա խոսքով, հոկտեմբերի 31 Աջարիայի ինքնավար հանրապետությունում Վրաստանի խորհրդարանական ընտրություններից բացի, անց են կացվելու նաև Աջարիայի գերագույն խորհրդի ընտրությունները:
«Նույն օրը Վրաստանի մի քանի ընտրատարածքներում անց են կացվելու սակրեբուլոյի միջանկյալ և քաղաքապետերի արտահերթ ընտրություններ: Սակրեբուլոյի միջանկյալ ընտրությունները անց են կացվելու՝ Թբիլիսիի, Թելավիի, Թետրիծղարոյի և Օնիի մունիցիպալիտետների տեղական մեծամասնական ընտրատարածքներում: Քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան՝ Կասպիի, Օնիի, Խարագաուլիի, Թերջոլայի և Քութաիսիի մունիցիպալիտետներում, ընդհանուր առմամբ 254 ընտրատեղամասերում»,- ասել է Թամար Ժվանիան: