ԿԸՀ-ի մոտ «լեյբորիստական կուսակցության» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների և իրավապահների միջև տեղի է ունեցել ընդհարում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ «լեյբորիստական կուսակցության» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների և իրավապահների միջև տեղի է ունեցել ընդհարում:
Դիմակայությունը սկսվել է այն բանից հետո, ինչ ցուցարարները փորձել են շենք մտցնել վրան, որի հնարավորությունը նրանց չեն տվել իրավապահները:
Այս պահին առկա տեղեկությունների համաձայն, ոստիկանությունը ձերբակալել է մի քանի անձի:
«Լեյբորիստական կուսակցության» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները պահանջում են ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիայի հետ հանդիպում:
Ինչպես հայտարարում են ցուցարարները, կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր, ժամը 18:00-ից վարակվածներին ու ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց զրկել է ընտրություններին քվեարկելու իրավունքից:
«Այսօրվա որոշմամբ ժամը 6-ից կասեցվել է գրանցման ժամկետը այն քաղաքացիների համար, որոնք վարակված են կամ գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Հետևաբար, մոտ 100 000 քաղաքացի կկորցնի քվեարկելու իրավունքը: Մենք դրան չենք հանդուրժելու, մենք դրա համար չենք պայքարել հունիսի 20-ին: ԿԸՀ-ը պետք է ապահովի շարժական քվեատուփի առաքումը, գրանցումը պետք է հետաձգվի մինչև հոկտեմբերի 30-ը: Մենք պատրաստվում ենք շարունակել բողոքը, պայքարելու ենք արդար ընտրությունների համար»,- հայտարարել է ցուցարարներից մեկը: