ԿԸՀ-ի մոտ ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչները անց են կացնում բողոքի ցույց
ԿԸՀ-ի մոտ ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչները անց են կացնում բողոքի ցույց

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թևի ներկայացուցիչները անց են կացնում բողոքի ցույց:

Ինչպես ասում են ակտիվիստները, ցույցերը ունենալու են շարունակական բնույթ: Նրանք կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց երկաթե ցանկապատի վրա ներկով կատարել են գրառումներ՝ «կեղծարարներ», «կեղծիքների բյուրո»:

«Մենք կշարունակենք հանրահավաքները, տիկին Թամար Ժվանիան պետք է իմանա, որ ինքը կեղծարար է: Մենք չենք հանդուրժելու այս անարդարությունը և պայքարելու ենք յուրաքանչյուր ձայնը պաշտպանելու համար»,- ասել է ցույցի մասնակիցներից մեկը՝ Նիկա Փարուլավան:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կենտրոնացված է ոստիկանությունը: