ԿԸՀ-ի հաղորդմամբ, ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 26,29 տոկոս, ամենից բարձր մասնակցություն արձանագրվել է Աջարիայի տարածաշրջանում, ամենացածրը՝ Նաձալադևիում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 26,29%:
Ինչպես ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ-ի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար, Նաթիա Իոսելիանին, օրվա ընթացքում քվեարկության է գնացել 562 664 ընտրող:
Ամենաբարձր ակտիվությունը կրկին Աջարիայի տարածաշրջանում էր՝ 39,29%, իսկ ամենացածրը ՝ Նաձալադևիում՝ 20,04%:
Ըստ ԿԸՀ-ի, ըստ մարզերի ընտրողների մասնակցության ցուցանիշը հետևյալն է. Աջարիա՝ 30,29%, Թբիլիսի՝ 21,9%, Իմերեթի՝ 27,6%, Կախեթի՝ 33,7%, Մցխեթա Մթիանեթի՝ 32,5%, Սամեգրելո Զեմո Սվանեթի՝ 28,6%, Քվեմո Քարթլի՝ 29,2%, Շիդա Քարթլի՝ 33,2%:
Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով ընտրողների մասնակցությանը, ԿԸՀ-ի տեղեկությամբ, Մտածմինդայում ընտրողների մասնակցությունը կազմել է 22,44%, Վակեում ՝ 21,68%, Սաբուրթալոյում ՝ 21,07%, Իսանիում ՝ 21,55%, Սամգորիում ՝ 22,77%, Դիդուբե-Չուղուրեթիում ՝ 25,02%, Նաձալադևիում՝ 20,04%, Գլդանիում՝ 20,5%, Թելավի, Ախմետա, Ղվարելի, Լագոդեխիում ՝ 33,72%, Մցխեթա, Դուշեթի, Թիանեթի, Կազբեգիում՝ 32,49%, Ռուսթավի, Գարդաբանիում ՝ 29,23%, Խաշուրի, Խաշուրի – Քարելիում ՝ 33,21%, Զեստափոնի- Տղիբուլի, Թերջոլա, Բաղդաթիում ՝ 34,51%, Քութաիսիում ՝ 21,83%, Զուգդիդիում ՝ 28,58%, Բաթումիում ՝ 24,35%, Խելվաչաուրի, Քեդա, Շուախևի, Խուլոյում ՝ 39,29%:
Նաթիա Իոսելիանիի հայտարարությամբ, քվեարկության գործընթացը անցել է հանգիստ մթնոլորտում և բոլոր տեղամասերը փակվել են ժամը 20:00-ին: Ինչ վերաբերում է ստացիոնար բուժհաստատություններում և մեկուսացման մեջ (կարանտին, ինքնամեկուսացում) գտնվող ընտրողների մասնակցությունը ապահովելու համար ստեղծված 80 հատուկ տեղամասերի 145 շարժական տուփերին, ապա նրանք տեղամասեր են վերադարձվել ժամը 21:00-ի համար:
Ըստ Նաթիա Իոսելիանիի, շրջանային ընտրական հանձնաժողովներ ներկայացվել է 12 բողոք և դրանց մեծ մասը հիմնականում կապված էր ընթացակարգային խախտումների հետ:
«Տեղամասի ամփոփ արձանագրությունները կազմելուց հետո, տեղամասում օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերն ավարտվելուն պես, արձանագրությունները ներկայացվում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնք իրենց հերթին դրանք հնարավորինս շուտ վերբեռնում են հատուկ էլեկտրոնային ծրագրում: Հիշեցնենք, որ տեղամասում կնքվում են բոլոր տեսակի փաստաթղթերը, որից հետո ամփոփ արձանագրությունների վավերացված պատճենները փոխանցվում են լիազորված անձանց: Ինչպես արդեն ասացի, ԿԸՀ-ը արձանագրությունները ստանալուն պես կտեղադրի հատուկ կայքում և վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտրողներին խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու համար»,- հայտարարել է Նաթիա Իոսելիանին: