ԿԸՀ-ի բոլոր ընտրատեղամասերի նախնական տվյալներով, «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 48,15%-ը, «Ազգային շարժումը»՝ 27,14%-ը, իսկ «Եվրոպական Վրաստանը»՝ 3,78%-ը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն, այս պահին «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 48,15%-ը, «Ազգային շարժումը»՝ 27,14%-ը, իսկ «Եվրոպական Վրաստանը»՝ 3,78%-ը:
Տվյալները հաշված են 3 847 տեղամասերի համաձայն:
ԿԸՀ-ի տեղեկությամբ, ձայների տոկոսային բաշխումը հետևյալն է. «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» – 48,15% (926 959 ձայն), «Ազգային շարժում – Ուժը միասնության մեջ է» – 27,14% (522 463 ձայն), «Եվրոպական Վրաստան» – 3,78% (72 752 ձայն), «Հայրենասերների դաշինք» – 3.14% (60 493 ձայն), «Լելո» – 3.15% (60 691 ձայն), «Ռազմավարություն Աղմաշենեբելի» – 3.15% (60 592 ձայն), «Գիրչի» – 2,89% (55 600 ձայն) «Ալեկո Էլիսաշվիլի – քաղաքացիներ» (25 534 ձայն) – 1.34%, «Լեյբորիստական կուսակցություն» 1% (19 281 ձայն):
Մնացած կուսակցություններն ունեն մեկ տոկոսից պակաս ձայն: