«Վրացական երազանք» կուսակցությունից կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արչիլ Անասաշվիլին դատախազությունում գտնվում է հարցաքննության:
Ինչպես նշել է Արչիլ Անասաշվիլին, նրան կանչելը կապված է ստորագրահավաքի գործով հետաքննության հետ:
«Կանչված եմ այն հետաքննության շրջանակներում, որն ընթանում է ստորագրահավաքի առնչությամբ: Երեկ ինձ հետ կապ են հաստատել քննիչները և այսօր կանչել: Գիտեմ, որ գործը վերաբերում է «Պետությունը՝ ժողովրդի համար» կուսակցության հետ կապված ստորագրություններին, որի մեջ հայտնվել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի ստորագրությունը: Իհարկե, պետք է պարզել, կեղծվել է թե ոչ, քանի որ նման չէր վարչապետի ստորագրությանը»,- հայտարարել է Արչիլ Անասաշվիլին: