Կցանկանայի, որ ավարտվի անհատների քաղաքականությունը, որը այսպես բաժանում է վրաց հասարակությունը, ճանապարհ է բացում երկրում դիմակայությանը և խառնաշփոթությանը. Քելի Դեգնան
Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելի Դեգնանի հայտարարությամբ, ԱՄՆ-ը 20 տարուց ավել է աջակցում է Վրաստանում ընտրությունների անցկացման գործընթացին:
Քելի Դեգնանը նշել է, որ Միացյալ Նահանգները զգալի ֆինանսական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Վրաստանին, ինչպես նաև ԱՄՆ-ն աջակցում է խորհրդարանին ՝ ընտրական օրենսդրության մշակման հարցում:
Դրա հետ մեկտեղ, Քելի Դեգնանի խոսքով, նրանք հատկապես սերտորեն համագործակցել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, որպեսզի չնայած համավարակին, ընտրողները քվեարկեն անվտանգ միջավայրում, ինչպես նաև պաշտպանված լինեն նրանց անձնական տվյալները կիբերհարձակումներից:
«ԱՄՆ-ը զգալի ֆինանսական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Վրաստանին, ինչպես նաև աշխարհի երկրներին: Ինչպես ասեցինք, մենք ավելի քան քսան տարի աջակցում ենք Վրաստանում անցկացվող ընտրություններին: Համագործակցում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ: Մենք աջակցում ենք օրենսդիր մարմնին `միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրական օրենսդրության մշակման գործում: Մենք օգնում ենք քաղաքական կուսակցություններին իրենց հարթակների և ծրագրերի ընտրողների առաջնահերթություններին հարմարեցնելու վրա վրա:
Այս տարի մենք աշխատել ենք հատկապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, որպեսզի չնայած համավարակին, ապահովված լինի ընտրողների քվեարկության անվտանգ միջավայրը: Բացի այդ պաշտպանված լինի ընտրողների անձնական տվյալները կիբեր հարձակումներից և օգնել ԿԸՀ-ին ամրապնդել իր համակարգերը, այդ թվում ապատեղեկատվական արշավների տեսանկյունից գոյություն ունեցող օտարերկրյա միջամտությունները»,- հայտարարել է Քելի Դեգնանը:
Դեգնանի պարզաբանմամբ, ԱՄՆ-ը սերտ համագործակցում է նաև տեղական և միջազգային դիտորդական կազմակերպությունների հետ:
«Նրանք կարևոր դեր են խաղում: Մենք նաև սերտորեն համագործակցում ենք Վրաստանի քաղաքացիական հասարակության այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ISFED-ը, միջազգային թափանցիկությունը և PMMG-ն, միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ IRI, NDI և IFES-ը, դրանք շատ հարգված, պրոֆեսիոնալ կազմակերպություններ են, որոնք կարևոր դեր են խաղում ցանկացած ընտրություններում», – ասել է Քելի Դեգնանը:
Բացի այդ, Քելի Դեգնանը կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպիսի ընտրություններ է ցանկանում տեսնել Վրաստանում:
«Ես ուզում եմ տեսնել թեկնածուների, որոնք ուշադրություն են դարձնում այն բանի բացատրելու վրա, թե ինչպես են կատարելու ընտրողների առաջնահերթությունները, ինչպիսիք են` աշխատատեղերի ստեղծումը և աճի խթանումը: Կցանկանայի, որ ավարտվի անհատների քաղաքականությունը, որը այսպես բաժանում է վրաց հասարակությունը, ճանապարհ է բացում երկրում դիմակայությանը և խառնաշփոթությանը: Ես ուզում եմ տեսնել ընտրությունների և դրանց արդյունքների հանգիստ և խաղաղ միջավայր, որպեսզի մարդիկ կարողանան ապահով քվեարկել: Ես ուզում եմ այս շաբաթ օրը տեսնել ընտրողների շատ բարձր մասնակցություն»,- հայտարարել է Քելի Դեգնանը: