Կայացել է Վրաստանում ՀՀ դեսպանի և Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի հանդիպումը
Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին հանդիպում է անցկացրել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանի հետ:
ՊԱԾ-ի տեղեկությամբ, կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող վիճակը:
Խոսքը վերաբերել է Վրաստանի և Հայաստանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության հարցերին և առաջիկա ծրագրերին:
Գրիգոլ Լիլուաշվիլին և Ռուբեն Սադոյանը քննարկել են երկու երկրների առջև ծառացած մարտահրավերները և ընդգծել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայությունների միջև համագործակցության նշանակությունը: