Կայացել է ՆԳՆ նորաստեղծ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի շնորհանդեսը
Կայացել է ՆԳՆ նորաստեղծ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի շնորհանդեսը

Այս պահին Թբիլիսիում, Ռեդիսոն հյուրանոցում ընթանում է Ներքին գործերի նախարարության նորաստեղծ, մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի շնորհանդեսը:

Միջոցառումը բացել  է Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:

ՆԳ նախարարությունում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտը, կառավարության որոշմամբ հիմնվել է մի քանի օր առաջ:

Համապատասխան փոփոխությունը «Վրաստանի ներքին գործերի նախարարության կանոնակարգի հաստատման մասին» Վրաստանի կառավարության 2013 թ. դեկտեմբերի 13-ի 337-րդ կանոնակարգի մեջ արդեն մտցվել է:

Մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի  հիմնական խնդիրներն են՝ իրավասության շրջանակներում ընտանեկան հանցանքի, կանանց նկատմամբ բռնության, խտրականության, տրեֆիկինգի, անչափահասների կողմից իրականացրած հանցանքի նկատմամբ ժամանակին արձագանքում և հետաքննության արդյունավետության ապահովում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության թեմայով զբաղվող պետական մարմինների և ոչկառավարական կազմակերպությունների հետ համագործակցություն:

Ներքին գործերի նախարարության մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտում աշխատատեղերի համար արդեն հայտարարվել է մրցույթ: