Կապ
Մեր սոցիալական էջերը
Կայացել է Լիտվայի նոր նախագահ Գիտանաս Նաուսեդայի երդմնակալությունը: 55-ամյա Գիտանաս Նաուսեդան նախագահի հնգամյա ժամկետն սկսելու ժամանակ երդում է տվել, որ կփորձի երկրում բարելավել կրթության համակարգը և պայքարել շրջանում առկա անհավասարության եմ: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Լիտվայի նոր նախագահը հայտարարել է, որ երկրի գլխավոր ուղղությունը կրկին լինելու է եվրատլանտյան ինտեգրումը:
Լիտվայի նախագահական ընտրություններն անցկացվել են 2019 թվականի մայիսին: Երկրորդ փուլում նախկին բանկիր Նաուսեդային հաջողվել է ձեռքբերել ընտրողների ձայների 74 տոկոսը, իսկ նրա մրցակից Ինգրիդ Սիմոնիտեն՝ ընդամենը 26 տոկոս: