Կայա Կալլասը հանդիպել է Պաղեստինի ինքնավարության վարչապետի հետ

16:47, 18.01.2025

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հանդիպում է ունեցել Պաղեստինի ինքնավարության վարչապետ Մուհամմադ Մուստաֆայի հետ։

Հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի և պատանդների ազատման համաձայնագրի հայտարարությունից հետո։

«Այս համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի կայուն խաղաղություն, բայց մենք բոլորս գիտենք, որ շատ դժվար մարտահրավերներ են սպասվում», – գրել է Կալլասը սոցցանցերում։

Կայա Կալլասի խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է մարդասիրական և վերականգնողական օգնություն ցուցաբերել տարածաշրջանին։ Այդ նպատակով Եվրամիությունն արդեն 120 միլիոն եվրոյի օգնության նոր փաթեթ է հատկացրել Գազայի հատվածին։

Բացի այդ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը նշել է, որ բանակցություններ են ընթանում ԵՄ դիտորդական առաքելությունը Ռաֆահում վերատեղակայելու ուղղությամբ, որի նպատակն է սահմանին կայունություն ապահովել։

Նմանատիպ