Կայա Կալլասը ասում է, որ ԵՄ ԱԳ նախարարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը
Եվրամիության արտաքին գործերի նախարարները կհանդիպեն հունվարի վերջին՝ քննարկելու Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հարցը։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է Էր Ռիադ մեկնելիս, որտեղ տեղի կունենա Սիրիայի հարցով տարածաշրջանային համաժողով։
«Մենք կաշխատենք, որ մինչ այդ կարողանանք փաստացի որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ»,- ասել է Կայա Կալասը։
Հիշեցնենք, որ Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմը ապստամբների կողմից տապալվել է դեկտեմբերի 8-ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ինքը՝ Ասադն ու իր ընտանիքի անդամները գտնվում են Մոսկվայում, որտեղ ապաստան են ստացել։