Կայա Կալլաս. Ռուսաստանը կարծում է, որ կարող է ավելի երկար դիմանալ, քան Ուկրաինան, բայց ես հիմքեր ունեմ կարծելու, որ մեր աջակցությունը կօգնի Ուկրաինային ավելի երկար դիմանալ
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված իրավիճակը անհույս չէ, սակայն պատերազմը դեռ երկար կշարունակվի։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շարունակվում է։ Սա անելանելի վիճակ չէ, բայց երկար ժամանակ է պահանջում»,- ասել է Կալասը։
Ըստ նրա՝ նման պատերազմում երեք հիմնական տարր կա՝ մարդիկ, ռեսուրսները եւ բարոյականությունը։
«Ռուսաստանը կարծում է, որ կարող է ավելի երկար դիմանալ, քան Ուկրաինան։ Բայց ես հիմքեր ունեմ կարծելու, որ մեր աջակցությունը կօգնի Ուկրաինային ավելի երկար դիմանալ, քան Ռուսաստանը»,- ասել է Կալասը։
Խոսելով ռեսուրսների մասին՝ Էստոնիայի ղեկավարը նշել է, որ Եվրոպայի համախառն ներքին արդյունքը յոթ անգամ գերազանցում է Ռուսաստանի ՀՆԱ-ն։ Նրա խոսքով՝ պատժամիջոցներն ազդում են նաեւ ռուսական բյուջեի վրա։