Կայա Կալլաս - Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները ներկայացնում են ավտոկրատական դաշինք, որը մարտահրավեր է նետում հաստատված միջազգային կարգին
Պեկինում կայացած ռազմական շքերթին միասին ներկայացած Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները ներկայացնում են ավտոկրատական դաշինք, որը մարտահրավեր է նետում հաստատված միջազգային կարգին, ասել է Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նրա խոսքով, այսպես կոչված ավտոկրատական դաշինքը փնտրում է արագ ճանապարհ դեպի նոր աշխարհակարգ։
«Մինչ արևմտյան առաջնորդները դիվանագիտորեն հավաքվում են, ավտոկրատական դաշինքը փնտրում է արագ ճանապարհ դեպի նոր աշխարհակարգ», – ասել է Կալլասը։
Տեղեկատվության համար՝ Չինաստանում անցկացվել է լայնածավալ ռազմական շքերթ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ։ Շքերթին մասնակցել են ավելի քան 26 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանը։